ՀՀ Ոստիկանության թիմը հաղթել է
Նմանատիպ
Ապրիլի 17-ից 21-ը ՌԴ մայրաքաղաքում անցկացվել է դետեկտիվ ֆիլմերի և իրավապահ մարմինների գործունեությանը նվիրված հեռուստահաղորդումների «Դետեկտիվեֆեստ» միջազգային փառատոնը։ Հեղինակավոր փառատոնի աշխատանքներին մասնակցել է նաև ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունը։
Իրավապահ մարմինների գործունեության թեմաներով կինո և հեռուստափառատոն ունենալու գաղափարը կազմակերպիչների իրագործել են 1998 թվականից։ 15 տարվա ընթացքում փառատոնը ընդլայնել է իր շրջանակները։ Փառատոնի հիմնական նպատակը դետեկտիվ կինոյի և քրեական թեմաներով հաղորդաշարերի միջոցով իրավապահ մարմինների աշխատանքի և իրավապահի կերպարի հանդեպ հասարակական վստահության ու հարգանքի մթնոլորտի ձևավորումն է, այն գիտակցության ամրապնդումը, որ իրավապահներն են հասարակության պաշտպանն ու հասարակական անդորրի երաշխավորը։
15-րդ հոբելյանական հոբելյանի առիթով փառատոնի կազմակերպիչներին և մասնակիցներին ողջույնի խոսք էր հղել ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը։ Այն ընթերցել է ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը։
Բացման պաշտոնական ավարտին հաջորդել են փառատոնի աշխատանքները։ ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության «02» հաղորդաշարը ներկայացված էր «Հանցագործություն և պատիժ» անվանակարգում։ Ի դեպ, այս անվանակարգն ամենաընդգրկունն էր մասնակիցների թվով և աշխարհագրությամբ։ Մեր մրցակիցների թվում էին ոչ միայն Ռուսաստանի, այլև՝ Իսրայելի, Իտալիայի, Բուլղարիայի, Ավստրալիայի, Քենիայի և այլ երկրների հեռուստաընկերություններ։ ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունը փառատոնին ուղարկել էր արդեն իսկ եթեր հեռարձակված «02» հաղորդաշարերից մեկը։
Հնգօրյա աշխատանքներն ամփոփվել են Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերի մշակույթի տան դահլիճում։ Փառատոնի նախագահ Յուրի Միտյուշինը շնորհակալություն է հայտնել մասնակիցներին՝ հոբելյանական 15-րդ փառատոնին ամենայն պատրաստականությամբ մոտենալու համար, այնուհետև հնչել են մրցանակակիրների անունները։
«02»-ի ստեղծագործական խումբն իր անվանակարգում հաղթել է’ արժանանալով փառատոնի «Հատուկ մրցանակին»: Սա ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության հերթական և կարևորագույն ձեռքբերումներից Էր, ինչպես ստեղծագործական հաջողության ու նվաճման, այնպես Էլ գաղափարախոսկան և քարոզչական աշխատանքների առումով, իսկ գլխավորը՝ ամենօրյա աշխատանքն Է ՀՀ ոստիկանության գործունեության լուսաբանման, հանցավորության դեմ պայքարի և հասարակական կարգի պահպանման գործում իրավապահների դերի արժևորման, հանրության իրավագիտակցության բարձրացման ուղղությամբ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում