«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան կարծիք է հայտնել Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում «Բազելի» դեմ արտագնա խաղի մասին, որում նրա թիմը հաղթել է 4:0 հաշվով:
«Մենք գրեթե քառորդ եզրափակչում ենք: Լուրջ ենք վերաբերվելու պատասխան խաղին, չնայած նրան, որ արդեն հիանալի արդյունքի ենք հասել:
Գյունդողանն անբնական ֆուտբոլիստն է: Նախորդ մրցաշրջանում նա վնասվածքի պատճառով երկար ժամանակ բաց թողեց, այդ պատճառով շատ գոհ եմ ոչ միայն նրա ներկայիս խաղից, այլ նաև կամային հատկանիշներից:
Փետրվարի դրությամբ մենք Պրեմիեր լիգայում արտակարգ իրավիճակում ենք, Չեմպիոնների լիգայում գրեթե քառորդ եզրափակչի ուղեգիր ունենք, ինչպես նաև Անգլիայի Լիգայի գավաթի եզրափակիչ ենք մտել: Երկուշաբթի օրը հնարավորություն կունենանք նվաճել Անգլիայի գավաթի քառորդ եզրափակչի ուղեգիր: Հանգստի ժամանակ չկա, խաղերն իրար են հաջորդում»,- կատալոնացու խոսքերն է մեջբերում BBC-ին: