Yerevan
18
+24°C
Weather Data Source: 30 days weather Yerevan

Սարյակները

Սարյակները

Երբ անց կացան ձյուն ու ձմեռ,
Երբ կանաչեց գետակը մեր,
Երկու սարյակ զվարթագույն
Իրենց բույնը վերադարձան։
Բայց դեռ չէին թառել ծառին,
Չէին փնտրել ոսպ ու գարի,
Երբ երկուսն էլ շվարեցին
Եվ զարմացած ծլվլացին․
-Վա՜յ, այս ի՞նչ նոր տուն են շինել,
Դաշտ էր այստեղ անցյալ տարի։
– Վայ, այս աղբյուրն ո՞վ է շինել,
Արի նստենք այս մեծ քարին։
– Այս ի՞նչ շենք է գործարանի։
– Այս ի՞նչ սև ծուխ է վերևում։
– Այնքան բարձր է, որ մեր բակից էլ 
Մասիսը չի երևում։

Գևորգ ԷՄԻՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում