Օլիմպիական խաղեր. Սենսացիոն հաղթանակ կանանց բիաթլոնում
15/02/2018 13:56

Նմանատիպ
Հարավային Կորեայի Փհենչհան քաղաքում ընթացքող Ձմեռային Օլիմպիական խաղերում կայացավ կանանց բիաթլոնի անհատական մրցավազքը:
15 կմ մրցատարածությունում սենսացիոն հաղթանակ տարավ շվեդուհի Հանա Օեբերգը: 22-ամյա մարզուհին 4 կրակահերթում վրիպում թույլ չտվեց և վերջնագիծ հասավ 41 րոպե 7,2 վայրկայն արդյունքով:
Արծաթե մեդալ նվաճեց Սլովակիան ներկայացնող Անաստասիա Կուզմինան: Բազմափորձ բիաթլոնիստուհին 2 վրիպում թույլ տալու պարագայում չեմպիոնից հետ մնաց ընդամենը 24,7 վայրկյանով: Երրորդ տեղը գրավեց նախորդ երկու մրցումներում ոսկե մեդալ նվաճած Լաուրա Դալմայերը: Գերմանուհին 1 վրիպում թույլ տվեց և առաջատարին զիջեց 41,2 վայրկյանով:
Հիշեցնենք, որ անհատական մրցավազքի կրակահերթում թույլ տված յուրաքանչյուր վրիպման համար մարզուհիների ժամանակին գումարվում է 1 րոպե:
Հետևեք մեզ նաև Telegram-ում