14.1 C
Yerevan

Օլիմպիական խաղեր. Յոհանես Բյոն առաջին անգամ դարձավ չեմպիոն

Նմանատիպ

Ֆուտբոլային սերնդափոխություն․ լավագույնները հեռանում են

2022-23թթ-ի մրցաշրջանը շրջադարձային ստացվեց համաշխարհային ֆուտբոլի համար։ Մի շարք...

Մեսսին հեռանում է Եվրոպայից

«Պարի Սեն Ժերմենից» հեռանալուց հետո Լիոնել Մեսսին որոշել է...

Ջոկովիչը հաղթեց Կարեն Խաչանովին

Թենիսի Ռոլան Գարոսի մրցաշարի քառորդ եզրափակչում Ռուսաստանը ներկայացնող հայազգի...

Ձմեռային Օլիմպիական խաղերում կայացավ տղամարդկանց անհատական մրցավազքը: 20 կիլոմետր մրցատարածքում ամենաարագը Յոհանես Բյոն էր: Նորվեգացու արդյունքն է 48 րոպե 3,2 վայրկյան: 24-ամյա մարզիկը կրակահերթում 2 վրիպում թույլ տվեց, սակայն արտակարգ արագության շնորհիվ լավագույն արդյունքը գրանցեց:

Համաշխարհային բիաթլոնի առաջատարներից մեկի համար դա կարիերայի առաջին ոսկե մեդալն էր: Երկրորդ տեղը զբաղեցրեց Յակով Ֆակը: Սլովենացին կրակահերթերում չվրիպելով հանդերձ միևնույն է 5,5 վայրկյանով զիջեց չեմպիոնին: Երրորդ տեղը գրավեց ավստրիացի Դոմինիկ Լանդերտինգերը (+14,2 վայրկյան), ով նույնպես առանց վրիպման կրակեց:

Վերջին 6 տարիների աշխարհի լավագույն բիաթլոնիստ Մարտեն Ֆուրկադը երկար ժամանակ առաջին տեղով էր ընթանում, սակայն չորրորդ կրակահերթում երկու վրիպում թույլ տվեց և նահանջեց 5-րդ հորիզոնական:

spot_imgspot_img