Մայրենի լեզու

Մայրենի լեզու

Ամռանն աղբյուր է,
Ձնռանը հուր է,
Մոր տաք համբույր է
Մայրենի լեզուն։

Քաղցրօրոր երգ է,
Մայրական ձեռք է
Ու հզոր զենք է
Մայրենի լեզուն։

Թոթով բալիկ է,
Լուսե գալիք է
Շռայլ բարիք է
Մայրենի լեզուն։

Քնքուշ ծաղիկ է,
Անուշ տաղիկ է,
Շող ու շաղիկ է
Մայրենի լեզուն։

Նետասլաց է,
Սեգ Արագած է,
Ցորենի հաց է
Մայրենի լեզուն։

Աշխարհում հատ է,
Սուրբ, անարատ է,
Վեհ Արարատ է
Մայրենի լեզուն։

Կապույտ Սևանն է,
Նոր Երևանն է,
Ողջ Հայաստանն է
Մայրենի լեզուն։

Թշնամուն մահ է,
Ուղեցույց ջահ է,
Հավերժ անմահ է
Մայրենի լեզուն։

Սուրեն ՄՈՒՐԱԴՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում