Րաֆֆի Հովհաննիսյանը՝ իրեն դահլիճ չտրամադրելու մասին

Երեկ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպեց Էջմիածին քաղաքի բնակիչներին: Հանդիպումը, ըստ նախնական պայմանավորվածության, պետք է տեղի ունենար Էջմիածնի երաժշտական դպրոցում, ինչի մասին օրեր առաջ հայտարարել էր նաեւ Րաֆֆի Հովհաննիսյանը: Բայց Րաֆֆի Հովհաննիսյանն իր համակիրներին երեկ հանդիպեց Էջմիածնի Մշակույթի տանը: Այդ մասին գրում է «168 ժամ» թերթը։

«Մեզ հետ զրույցում, ի պատասխան հարցի, թե ինչ է տեղի ունեցել, որ երաժշտական դպրոցը հրաժարվել է դահլիճ տրամադրել Ձեզ, նա պատասխանեց. «Մեր կազմակերպչական հանդիպումների ժամանակ եղել են դեպքեր, երբ որոշել են դահլիճ տրամադրել մեզ, բայց վերջին րոպեին հանում են պայմանավորվածությունը: Նման մի դեպք գրանցվեց Թալինում, Գավառում, իսկ Իջեւանում դահլիճ ընդհանրապես չտրամադրեցին: Մի շաբաթ առաջ, եթե հիշում եք, հայտարարված էր, որ հանդիպումը պետք է տեղի ունենար թիվ երկու երաժշտական դպրոցում, բայց երեկ գիշեր նախնական պայմանավորվածությունը փոխվեց»,- մեզ հետ զրույցում ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը:

Րաֆֆի Հովհաննիսյանի կարծիքով՝ դահլիճներ չտրամադրելու հանգամանքը «հանրապետական մակարդակով որոշում» է, ինչը ցույց է տալիս, որ կա որոշ հակասահմանադրական կեցվածք՝ քաղաքացիական ժողովների նկատմամբ, որտեղ կա ազատ խոսք ու բանավեճ է:

«Սա փոքրոգություն ու մանրություն է: Նրանք, ովքեր խոսում են իրավունքի, սահմանադրության Հայաստանի մասին, պետք է թույլ չտային՝ միջնադարյան քաղաքացիական վախով առաջնորդող որոշում կայացնեին»,- նշեց նա»,- մեջբերում է «168 ժամը» (Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում)։

Հետևեք մեզ նաև Telegram-ում