Ավելի շատ էժան մեքենաներ, թե՞ ստվեր

Այս տարվա առաջին եռամսյակում Հայաստան ներկրված մեքենաների վերաբերյալ ՀՀ պետեկամուտների կոմիտեի երեկ հրապարակած տվյալների համաձայն՝ նշված ժամանակաշրջանում ներկրվել է 8 հազար 300 մեքենա, որից գանձվել է 8,6 մլրդ դրամ։ Այդ մասին գրում է «Հայկական ժամանակ» թերթը։

«Անցած տարի ներկրվել էր 6 հազար 860 մեքենա եւ գանձվել էր 8,2 մլրդ։ Իսկ սա նշանակում է, որ ներկրված մեքենաներն ավելի էժան են, կամ այստեղ խորացել է ստվերը»,- գրում է «Հայկական ժամանակը»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում