Վարչապետի ճաշկերույթները թանկ են նստում հարկատուների վրա

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի վերջին ճաշկերույթը ՀՀ քաղաքացիներիս գրպանի վրա բավական թանկ է նստել:

«Ժողովուրդ»-ը պարզեց, որ ապրիլի 15-ին «Արմենիա» ռեստորանում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամ երկրների պատվիրակությունների հետ հանդիպման շրջանակներում կազմակերպված ճաշին ՀՀ պետբյուջեից ծախսվել է 1,3 մլն դրամ: Այդ ճոխ հյուրասիրությունը կազմակերպվել է ՀՀ վարչապետի անունից: Պաշտոնական ճաշկերույթին մասնակցել է 40 հոգի (յուրաքանչյուր անձի համար վճարվել է մոտ 35 հազար դրամ):

Իսկ մեկ ամիս առաջ՝ մարտի 20-ին, ՀՀ կառավարություն ժամանած պաշտոնական հյուրերի համար ճաշկերույթը, որին մասնակցել է 9 հոգի, ՀՀ քաղաքացիներիս վրա արժեցել է մոտ 235 հազար դրամ: Այդ ճաշկերույթն էլ տեղի է ունեցել «Աի-Լեոնի» ռեստորանում: Հավելենք, որ մյուս գերատեսչությունների ճաշկերույթներն անհամեմատ էժան են ստացվում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում