Մանկապիղծ Սերոբ Տեր-Պողոսյանի առողջական վիճակը վատացել է

«Հրապարակը» գրում է, թե մանկապղծության համար 15 տարվա ազատազրկման դատապարտված Սերոբ Տեր-Պողոսյանի առողջական վիճակը վատացել է, եւ նա վերջին շրջանում պարբերաբար տեղափոխվում է «Նաիրի» բժշկական կենտրոն’ բուժում ստանում, ապա հետ տարվում ՔԿՀ:

Ոմանք ենթադրում են, որ սրանով հող են պատրաստում նրան առողջական պատճառներով ազատելու համար: Նրա հիվանդությունը դասվում է, կառավարության որոշմամբ, պատիժը կրելուն խոչընդոտող ծանր հիվանդությունների շարքը:

ՔԿՀ մամուլի խոսնակ Գոռ Ղլեչյանը մեզ հետ զրույցում ասաց, որ Սերոբ Տեր-Պողոսյանը հերթական պլանային քիմիաթերապիայի կուրսն է ստացել «Նաիրի» կենտրոնում եւ 2 օր առաջ վերադարձել «Հրազդան» ՔԿՀ: Առողջական վիճակն էլ նորմալ է: Նշենք, որ Տեր-Պողոսյանը դատապարտվելուց հետո մի քանի անգամ վիրահատության է ենթարկվել: Նրա մոտ ախտորոշվել էր հաստ աղիքի քաղցկեղ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում