Ազատ երկիր է, ով ինչ ուզում` խոսում է

Օրերս տեղեկություններ տարածվեցին, որ Ռուսաստանի Դաշնության գլխավոր

դատախազության վարույթում հայտնվել է մի գ ործ, որն առնչվում է ՀՀ երկրորդ նախագ ահ Ռոբերտ Քոչարյանին: Այս մասին նշվում է ՌԴ նախագ ահի աշխատակազմից ստացված մի նամակում՝ ստորագրված ընդունարանի պաշտոնյաներից Տ. Օվչիննիկովայի կողմից: Համաձայն այդ տեղեկությունների՝ Պուտինին ուղարկվել են փաստաթղթեր, որպեսզի ծանոթանալով դրանց՝ ՌԴ նախագահը տեղեկանա և համապատասխան գնահատական տա այն իրողությանը, թե ինչպես է նրա անվան տակ թաքնվելով և բարի վերաբերմունքն ակնկալելով՝ Քոչարյանը թալանել սեփական ժողովրդին և փոքրիկ երկրից միլիարդներ տարել դուրս:

Այս առիթով «Ժողովուրդ»-ը հարցեր է ուղղել Ռ. Քոչարյանի մամլո խոսնակ Վիկտոր Սողոմոնյանին:

– Պարոն Սողոմոնյան, արդեն նշել եք, որ չեք հավատում Ռոբերտ Քոչարյանին

առնչվող ներկայացված տեղեկատվությանը: Ըստ Ձեզ՝ ո՞ւմ էր ձեռնտու նման տեղեկատվության տարածումը:

-Գիտեք ինչ, ես արդեն ինչ-որ ասելու էր’ ասել եմ, հավելելու ոչինչ չունեմ: Անկեղծ Ասած՝ մինչև հիմա էլ չգիտեմ՝ արդյոք արժե արձագանքել դրան, որովետև այս աստիճանի հիմարություն հազվադեպ կարելի է լսել: Հենց սկսում ես մտածել դրա շուրջ ու վերլուծել այդ լուրի էությունը, ակամա ծիծաղում ես:

-Դուք չեք հավատում այդ տեղեկատվությանը, քանի որ Ռ. Քոչարյանի ունեցվածքի ծագումնաբանությունը Ձեզ քաջ հայտնի՞ է:

-Այնպիսի հարց եք տալիս, որ ես դժվարանում եմ պատասխանել, ընդամենը երկու բառ կասեմ՝ այդ տեղեկատվության հետ կապված. սա հիմարություն է և տխմարություն:

-ՌԴ «Կոռուպցիայի դեմ պայքարի հասարակական խորհուրդը «համագործակցում»

Է «Հայրենիք և պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանի

նախաձեռնած Հակակոռուպցիոն կենտրոնի հետ: Պարոն Մարգարյանն է ռուս

գործընկերներին տեղեկացրել, թե ինչ ընկերություններ են «բաժին հասել» Քոչարյանի ընտանիքին ինչպես Հայաստանում, այնպես էլ Ռուսաստանում, Քոչարյանի

խոսքով՝ «Պուտինի դաբրոյով»…

-Անկեղծ ասած’ ես Հայաստանում չէի ու տեղյակ չեմ եղել այդ տեղեկատվությանը: Ի՞նչ ասեմ, խնդրեմ, թող խոսի, ազատ երկիր է, ով ինչ ուզում’ խոսում է:

-Նաև կան շրջանակներ, որոնք պնդում են, որ «խոսողներին» մեծ գումար է տրվել, որպեսզի այդ տեղեկությունները տարածեն: Ըստ Ձեզ’ հնարավո՞ր է՝ Քոչարյանի թշնամիները նման քայլի դիմեին:

-Անկեղծ ասած’ շատ ժամանակ չեմ ծախսել մտածելու համար, թե ինչի համար են արել այդ Ձեր ասած հայտարարությունը: Ինձ դա բացարձակապես չի հետաքրքրում:

-Մամուլում հրապարակվեց նաև Ռ. Քոչարյանի ունեցվածքի ցուցակը՝ «ՄԱՊ» ընկերությունը, «Ռենկո կոնստրակշըն»-ը, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբի-

նատ»-ը, «Արդշինինվեստբանկ»՚-ը: «Կապուտակ Սևան՚ հանգստյան տունը, «Նաիրի՚ բժշկական կենտրոնը« Հ2 հեռուստաընկերությունը, «Նոյ» կոնյակի-գինու գործարանը, «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը, «Հայփոստ» ընկերությունը, Հայաստանում «TOYOTA» ընկերության ներկայացուցչությունը, «Ղ-տելեկոմ»-ը և «Արարատցեմենտ» գործարանը, որտեղ նա բաժնեմասեր ունի: Այդ տեղեկատվությունը մինչև այսօր չի հերքվել…

-Եթե ես չեմ սխալվում, Հայաստանում գոյություն ունեցող բիզնեսների մոտավորապես 80 տոկոսը Ռոբերտ Քոչարյանինն է: Գիտեք ինչ, ես կարող եմ միայն բարձրաձայն ծիծաղել այդ տարածված տեղեկությունների վրա: Քիչ թե շատ բանական մարդիկ շատ լավ հասկանում են, որ դա այդպես լինել չի կարող, որ դա ընդհանրապես կապ չունի իրականության հետ: Ես ոչինչ ավելացնել չեմ կարող:

-Իսկ ինչպիսի՞ դիրքորոշում ունի Ռոբերտ Քոչարյանը Հայաստանում առկա

խնդիրների վերաբերյալ. օր օրի արտագաղթի թվերն ավելանում են, սոցիալական ծայրահեղ ծանր իրավիճակ է: Ինչպիսի՞ ելքեր է տեսնում Քոչարյանը:

-Ես վստահ եմ, որ Դուք հնարավորություն կունենաք այդ հարցը պարոն Քո-

չարյանին ուղղելու, ես չեմ կարծում, որ իր փոխարեն պետք է ես պատասխանեմ: Վստահ եմ, որ առաջիկայում նման հնարավորություն ունենալու եք:

Հետևեք մեզ նաև Telegram-ում