Խաչիկ Խաչատրյանի դատավճիռը

Երկուշաբթի օրը՝ ապրիլի 29-ին, ժամը 11:00-ին, Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում (դատավոր՝ Նաիրա Ավետիսյան) կհրապարակվի դատավճիռ՝ «Ժողովուրդ» օրաթերթի և լրագրող Սոնա Գրիգորյանի հայցով ընդդեմ «X գրուպ» ընկերության սեփականատեր Խաչիկ Խաչատրյանի:

Այսմասին տեղեկացնում է «Ժողովուրդ»-ը և հիշեցնում, որ օրաթերթը դատական հայց էր ներկայացրել Խ. Խաչատրյանի դեմ, քանի որ նա լրագրող Սոնա Գրիգորյանի տված հարցին հայհոյանքով էր պատասխանել’ դրսևորելով անպարկեշտ պահվածք: Երկուշաբթի պարզ կլինի՝ դատարանը կպարտադրի խոշոր գործարարին ներողություն խնդրել «Ժողովուրդ» օրաթերթից և լրագրողից, թե կարդարացնի օլիգարխի լկտի պահվածքը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում