«Արմավիան» չի վճարել նաև բյուջեին հասանելիք օդի տուրքը

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով’ «Արմավիա» ավիաընկերությունը, իր կուտակած պարտքերից բացի, չի վճարել նաև ՀՀ պետբյուջեին հասանելիք օդի տուրքի գումարը: Հիշեցնենք, որ 2008թ. ՀՀ կառավարության որոշմամբ Հայաստանից օդային փոխադրամիջոցներով դուրս մեկնելիս գանձվող 10.000 դրամը 2009թ. մարտից ներառվեց տոմսի գնի մեջ: Եվ այդ հավաքագրված գումարներն ավիաընկերությունները պարտավորվել էին փոխանցել ՀՀ պետբյուջե:
Փաստորեն, արդեն 4 տարի շարունակ «Արմավիան» այդ գումարներն ուղևորներից գանձել է, սակայն պետությանը չի վճարել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում