Սաշիկ Աֆյանի որդուն ազատել են աշխատանքից

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով’ Ճանապարհային ոստիկանության հաշվառման քննչական Կոտայքի բաժանմունքի պետ Միքայել Աֆյանը ազատվել է աշխատանքից: Թե ինչու՝ թերթին չի հաջողվել պարզել:
Նշենք, որ 2011 թվականից այդ պաշտոնում նշանակված Միքայել Աֆյանը ՀՀ ոստիկանապետի տեղակալ Ալեքսանդր (Սաշիկ) Աֆյանի որդին է և այժմ ուղարկվել է կադրերի ռեզերվ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում