ԱՄՆ-ն քննարկում է Սիրիայի վրա հնարավոր հարձակման սցենարը պառլամենտական մակարդակում
Նմանատիպ
Կոնգրեսականների հետ փակ լսումների ընթացքում ԱՄՆ պետքարտուղարն ասել է, որ Սիրիայում քիմիական զենքի կիրառման փաստի հաստատման դեպքում ԱՄՆ-ն կարող է ընդդիմությանը զենք տրամադրել կամ ոչ թռիչքային գոտի սահմանել
ԱՄՆ իշխանություններն ավելի վաղ հայտարարել էին, որ Սիրիայի հակամարտության ընթացքում քիմիական զենք է կիրառվել և Բարաք Օբամայի վարչակազմը նման գործողությունները «կարմիր գիծ» է համարում Բաշար ալ-Ասադի համար։
Սակայն Վաշինգտոնը խոստովանում է, որ այդ գնահատականները բավարար չեն շտապ գործողություններ սկսելու համար և հետաքննությունը շարունակվելու է։
«Այն տարբերակները, որ մենք կարող ենք կիրառել,ներառում է ամեն ինչ՝դիվանագիտականից մինչև զինյալներին աջակցություն, որոշակի խմբերին ֆինանսական օգնություն, զինամթերքի տրամադրում, մինչև՝ ոչ թռիչքային գոտու ստեղծում»,-լսումներից հետո հայտարարել է հանրապետական կոնգրեսական Բրեդ Շերմանը՝ մեջբերելով պետքարտուղարի խոսքերը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում