Ծովաստղիկս

Ծովաստղիկս

Ծովաստղիկը
Ախ, ես գիշեր աչքերիս մի պահ քուն չեկավ Ծովաստղիկս
Են, ով եր քո ճամփեն փակել, որ տուն չեկար Ծովաստղիկս
Սպասումիտ պահերն այնքան դժվար կանցնեն իմ զարթոնք սեր
Մայրամուտին մի ծով դարձար ճամփեն երկար ծովաստղիկս

ճամփեն երկար ծովաստղիկս
Ախ ընկել եմ քար ու քարափ
Իմ վեհություն ետ արի ետ
Ես ծովակ եմ առանց նավակ
Իմ մենություն ետ արի ետ
Ես անտառ եմ առանց եղնիկ
Իմ վեհություն ետ արի ետ
Իմ վեհություն ետ արի ետ:

Ով սիրելիս, վիշտը սրտիս կրակ դարձավ ու շիկացավ
Ամեն կածան, քո ճամքեքին քեզ տուն կանչող մի տաղ դարձավ
Ծովը մեկ-մեկ կալեկոծվի , ախ ես գիշեր սրտովս անցավ
Կարծելով թե պանդուխտի պես հեռու ընկած ծովաստղիկս
հեռու ընկած ծովաստղիկս:

Ախ ընկել եմ քար ու քարափ
Իմ վեհություն ետ արի ետ
Ես ծովակ եմ առանց նավակ
Իմ մենություն ետ արի ետ
Ես անտառ եմ առանց եղնիկ
Իմ վեհություն ետ արի ետ
Իմ վեհություն ետ արի ետ:

Խոսք՝ Գուսան ԱՇՈՏԻ
Կատարում՝ Ֆլորա ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ

Ֆլորա Մարտիրոսյանը ծնվել է 1957թ. փետրվարի 5-ին Գյումրիում:
Դպրոցին զուգահեռ ավարտել է նաև Գյումրու Արմեն Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցը:

1973թ.-ից սկսել է հանդես գալ «Հանրապետական» ռադիոյով և հեռուստատեսությամբ: Այնուհետև` ուսումը կոնսերվատորիայում շարունակելու համար տեղափոխվել է Երևան:

1978թ.-ին Գերմանիայի Համբուրգ քաղաքում կայացած միջազգային փառատոնի մրցանակակիր. առաջին միջազգային հաջողությունն էր: Այնուհետև Գուսան Աշոտի «Ծովաստղիկը» Ֆլորա Մարտիրոսյանի կատարմամբ 15 տարի շարունակ ճանաչվել է տարվա լավագույն երգ: Հյուրախաղերով հանդես է եկել աշխարհի ավելի քան 60 երկրներում:

Մահացել է 2012թ․ նոյեմբերի 20-ին Լոս-Անջելեսում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում