Վրաստանում պայքարում են հողերը օտարերկրացիներին վաճառելու դեմ
27/04/2013 10:49
Նմանատիպ
Վրաստանի արևելյան Կախեթ երկրամասում ագարակատերերը ստորագրահավաք են սկսել՝ ընդդեմ հողերը օտարերկրացիներին վաճառելուն:
Ակցիայի կազմակերպիչները մտադիր են հավաքել 25 հազար ստորագրություններ, այնուհետև դրանք ուղարկել խորհրդարան: Ագարակատերերի խոսքով, 2013-ի սկզբին նրանք արդեն բողոքներով դիմել են իշխանություններին, սակայն ոչնչի չեն հասել: Նրանք պահանջում են ստուգել նախկինում օտարերկրյա քաղաքացիներին վաճառված հողերի գործարքների օրինականությունը, ինչպես նաև այդ հողատարածքները վերադարձնելու ծրագիր մշակել:
Վրաստանի գյուղատնտեսության նախարարը մեկնաբանել է, որ հողերի վաճառքը օրինական է եղել, սակայն վարչապետ Իվանաշվիլին հրամայել է դադարեցնել նման գործարքները՝ մինչ օրենսդրական դաշտի ապահովը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում