Իվանաշվիլին շուտով կհայտնի նախագահի իր թեկնածուի անունը
27/04/2013 11:20
Նմանատիպ
«Վրացական երազանք» իշխող կոալիցիայի կողմից հոկտեմբերի 1-ին նախագահական ընտրություններին առաջադրվող թեկնածուն հայտնի կդառնա երկու շաբաթից, հայտնել է Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին «Ռուսթավի-2» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, տեղեկացնում է Грузия Online-ը:
Իվանիշվիլիի խոսքով, նա թեկնածուների վերաբերյալ իր որոշումն արդեն կայացրել է, սակայն պետք է քննարկի այդ հարցը իր թիմակիցների հետ:
Տարբեր տվյալների համաձայն՝ կոալիցիայի կողմից հավանաբար կառաջադրվեն Վրաստանի խորհրդարանի իրավական հանձնաժողովի նախագահ, սահմանադրագետ Վախթանգ Խմալաձեն, նախկին արտգործնախարար Սալոմե Զուրաբիշվիլին, Իրակլի Ալասանիան:
Հետևեք մեզ նաև Telegram-ում