Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը հանդես կգա նոր համերգային ծրագրով

Ապրիլի 29-ին Երևանի ժամանակով ժամը 19:00-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ, կներկայանա իր հերթական համերգով: Այս մասին տեղեկացնում են նվագախմբի մամուլի ծառայությունից:

Որպես մենակատար հանդես կգա բազմաթիվ միջազգային փառատոների դափնեկիր, Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ, թավջութակահար Արամ Թալալյանը:

Համերգը նվիրվում է անգլիացի մեծանուն դիրիժոր Քոլին Դևիսի հիշատակին, ում ղեկավարությամբ ուսանել է Սերգեյ Սմբատյանը Լոնդոնի երաժշտական թագավորական ակադեմիայում։

Համերգային ծրագրում՝ Դմիտրի Շոստակովիչ (Սիմֆոնիա թիվ 6), Կամիլ Սեն-Սանս (Թավջութակի կոնցերտ թիվ 1), Մորիս Ռավել (Վալս, խորեոգրաֆիկ պոեմ)։

Հետևեք մեզ նաև Telegram-ում