Սերժ Սարգսյանն ասել է, որ Հայաստանում պետականածին ու պետական ինստիտուտների, քաղաքացու ու պետության կապի, բանակի մասին վեպեր չեն գրվում

Սերժ Սարգսյանն ասել է, որ Հայաստանում պետականածին ու պետական ինստիտուտների, քաղաքացու ու պետության կապի, բանակի մասին վեպեր չեն գրվում

«Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Այսօր Սերժ Սարգսյանը այցելել էր «Բուկինիստ» երեք հրատարակիչների հետ հանդիպելու ու գիրք նվիրելու։ Մոտ մեկ ժամ զրուցեցինք։ Գրքի համար 0% ԱԱՀ սահմանելու, Հայաստանի պոլիգրաֆիստների համար սահմանի վրա հումքի ԱԱՀ եւ տուրքի բեռը թեթեւացնելու, մարզերում գիրքը շրջանառության 51% ավել լինել դեպքում արտոնության, գրքի մասին տեղեկությունը գովազդ չհամարելու մասին։

Ինձ մեկ հարց էր հետաքրքրում՝ ե՞րբ է կնքվելու խաղաղության պայմանագիրը։ Պարոն Սարգսյանն ասաց, որ ջանք չի խնայում այդ նպատակին հասնելու համար։ Մեկ էլ զարմացրեց, ասելով որ Հայաստանում պետականածին ու պետական ինստիտուտների, քաղաքացու ու պետության կապի, բանակի մասին վեպեր չեն գրվում։ Եթե գրվում էլ են ապա քիչ են եւ մասամբ են այս հարցերին անդրադառնում։ Ես ու Արքմենիկը Նիկողոսյանը արդեն հինգ տարի է այս պետության սագա չունենալու խնդրի մասին ենք խոսում։ Մեկ էլ Անուշ Սեդրակյանը։ Ոնց էր կարողացել Սերժ Սարգսյանը այդքան դիպուկ վերլուծել եւ գնահատել մեր գրականության վիճակը։ Վրացի գրող Օթար Ճիլաձեն իր պետության համար գրեց «Քթոցը»»։

Սկզբնաղբյուր՝ Aravot.am-ը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում