Պիկասոյի նկարի տակ նոր շերտ է հայտնաբերվել
Նմանատիպ
Ամերիկացի հետազոտողները սկանավորման նոր տեխնոլոգիայի միջոցով բացահայտել են Պաբլո Պիկասոյի գլուխգործոցի՝ La Misereuse Accroupie-ի գաղտնի շերտը: Այս մասին տեղեկացնում է Panorama.am-ը։
Վերին՝ յուղային շերտի տակ գիտնականները հայտնաբերել են բնապատկեր, որում Բարսելոնան է. Պիկասոն այն որպես հիմք է օգտագործել՝ իր ստեղծագործության կապույտ շրջանին վերաբերող այս գործի համար: Ժամանակակից այս մեթոդը նկարների սկանավորման սովորական մեթոդներից էժան է, բացի այդ, պահանջվող սարքավորումները կոմպակտ են, ինչի շնորհիվ այն հեշտությամբ կարելի է հասցնել ցանկացած թանգարան:
Նկարի տակ թաքնված պատկերը, ամենայն հավանականությամբ, ինչ-որ ուսանողի ձեռքի աշխատանք է, այն, սակայն, Պիկասոն 90 տոկոսով փոխել է, և բլուրների ուրվագիծը դարձել է նստած կնոջ մեջքը: Սա, ըստ հետազոտողների, կօգնի օգնում է նոր, առավել հետաքրքիր և գիտական տեսանկյունից ավելի ճիշտ հարցադրումներ անել նկարչի ու նրա ստեղծագործության մասին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում