19.1 C
Yerevan

«Մանչեսթեր Սիթին» պարտվեց երրորդ դիվիզիոնի թիմին ու դուրս մնաց Անգլիայի գավաթից (տեսանյութ)

Նմանատիպ

Արթուր Դավթյանը ոսկե մեդալ է նվաճել World Challenge Cup մրցաշարում

Հայաստանի սպորտային մարմնամարզության հավաքականի ներկայացուցիչ Արթուր Դավթյանը ոսկե մեդալ...

Շարժայի մրցաշարում հայ շախմատիստները կիսեցին 2-8-րդ տեղերը

Հայաստանը ներկայացնող շախմատիստներն ավարտեցին ելույթները Շարժայի միջազգային մրցաշարում: Արաբական Միացյալ...

Արթուր Դավթյանն ու Արթուր Ավետիսյանը World Challenge Cup-ի եզրափակչում են

Բուլղարիայի Վառնա քաղաքում անցկացվող սպորտային մարմնամարզության World Challenge Cup...

Անգլիայի գավաթի 1/8 եզրափակչում «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալվել է Առաջին լիգան (երրորդ դիվիզիոն) ներկայացնող «Ուիգանին» ու անակնկալ պարտություն կրել:

Ամբողջ խաղի ընթացքում «քաղաքայինները» հսկայական առավելություն են ունեցել, սակայն չեն կարողացել իրացնել իրենց գոլային պահերը: Առաջին խաղակեսին ավելացրած ժամանակում «բաց ոտքով» սահանկման համար կարմիր քարտ է ստացել մանչեսթերցիների ձախ պաշտան Ֆաբիան Դելֆը: Անգլիացին խաղացել է գնդակին, սակայն մրցավարը նման տեսակի սահանկումը վտանգավոր է համարել ու հեռացրել է Դելֆին:

Այդ դրվագը վիճաբանություն է առաջացրել պահեստայինների նստարանի մոտ, որտեղ երկու թիմերի մարզիչները Խոսեպ Գվարդիոլան և Փոլ Կուկը բղավել են միմյանց վրա: Վեճը շարունակվել է նաև ընդմիջման ժամանակ` մարզադաշտի թունելում:

10 ֆուտբոլիստով մնացած «Մանչեսթեր Սիթին» երկրորդ կեսում էլ ավելի լավ է սկսել գործել, սակայն 79-րդ րոպեին փոխարինման մտած Կայլ Ուոքերը պարզ իրավիճակում կոպիտ սխալ է թույլ տվել, որից օգտվել է տանտերերի հարձակվող Ուիլ Գրիգը:

Քառորդ եզրափակչում «Ուիգանը» մրցելու է «Սաութհեմփթոնի» հետ:

Տեսանյութ

spot_imgspot_img