ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնյա. «Արցախյան հարցի համար ռազմական լուծում լինել չի կարող»
27/04/2013 12:02
Նմանատիպ
Ի թիվս այլ միջազգային հարցերի, ԱՄՆ պետդեպարտամենտում ամենօրյա ճեպազրույցի ժամանակ քննարկվել է նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խնդիրը: Պատասխանելով հակամարտության մասին հարցին’ պետդեպարտամենտի փոխխոսնակի պաշտոնակատար Պատրիկ Վենտրելը մասնավորապես ասել է.
«Ինչպես եւ նախկինում, այսօր եւս ես նույն պատասխանը կտամ: Հայ-ադրբեջանական պատերազմի պատճառած ողբերգական կորուստները մեզ մեկ անգամ եւս հիշեցնում են, որ արցախյան հարցի համար ռազմական լուծում լինել չի կարող: Միայն տեւական եւ խաղաղ լուծումը կարող է տարածաշրջանի համար ապահովել կայունություն եւ բարգավաճում: Դուք գիտեք, որ ԱՄՆ-ն ԵԱՀԿ Մինսկի Խմբի համանախագահ երկիր է, եւ մենք հավատարիմ ենք խաղաղության հասնելու սկզբունքին»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում