«Ուգանի» պաշտպան Դենիել Բերնը մեկնաբանել է Անգլիայի գավաթի 1/8 եզրափակչում «Մանչեսթեր Սիթիի» նկատմամբ տոնած հաղթանակը (1:0):
«Շատ բարդ խաղ էր: Միշտ հավատացել ենք հաղթանակին: Մենք ունենք Ուիլ Գրիգի նման հարձակվող, ով խաղադաշտում հիանալի բաներ է անում:
Հպարտ ենք, որ գոլ բաց չթողեցինք: Նախկինում մի քանի անհաջող խաղեր ենք անցկացրել, այդ պատճառով այս անգամ փորձում էինք մեզ դրական կողմերով դրսևորել: Անգլիայի լավագույն թիմից գոլ բաց չթոնելը հիասքանչ է:
Երբ մենք գոլ խփեցինք, գիտեինք, որ հետագայում դժվար է լինելու և հարկավոր է դիմանալ: Դա իմ կյանքի ամենաերկար 10 րոպեն էր»,- Բերնի խոսքերն է փոխանցում BBC-ին: