Աշխատանքից ազատվել է Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ոստիկանապետը
27/04/2013 12:59
Նմանատիպ
Այսօր՝ ապրիլի 27-ին, ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը հրամաններ է ստորագրել։
Ոստիկանապետի հրամանով աշխատանքից ազատվել է Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ոստիկանապետ Կարեն Հովհաննիսյանը։
ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով ոստիկանության գնդապետ Արմեն Վաթյանը նշանակվել է ոստիկանության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ոստիկանապետ՝ ազատվելով Ոստիկանության Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի վարչության պետի տեղակալի պաշտոնից։
Հետևեք մեզ նաև Telegram-ում