Սիրիացի նախարարը բացատրել է ԱՄՆ-ի վերջին «հիստերիայի» պատճառը
Նմանատիպ
Ինպես հայտնում է «ՌԻԱ նովոստի» գործակալությունը տեղեկատվության նախարար Օմրան ազ-Զոուբին ասել է, որ Սիրիայում քիմիական զենքի կիրառման շուրջ ԱՄՆ-ի բարձրացրած հիստերիան վերջին երկու օրերի ընթացքում սիրիական բանակի գրանցած հաջողություններով է պայմանավորված՝ ընդդեմ զինյալների դեմ պայքարի:
«Ցանկանում եմ ձեզ ուրախացնել, Սիրիայում որակական փոփոխություն կա բախումների դաշտում։ Ամերիկյան աղմուկը, որը բարձրացվել է վերջին 48 ժամերի ընթացքում, պայմանավորված է այդ հանգամանքով»,- ասել է նախարարը՝ ՌԴ Դաշնային խորհրդի փոխնախարար Իլյաս Ումախնովի հետ զրույցում։
Ազ-Զոուբին նաև հաղորդել է, որ թեև վերջին օրերի ընթացքում գտնվում է Ռուսաստանում, սակայն անընդհատ կապի մեջ է եղել Դամասկոսի հետ։
«Ինձ տեղեկություն են տալիս, որ Սիրիայի ողջ տարածքում որակական փոփոխություններ են տեղի ունեցել՝ հատկապես Սիրիայի և Լիբանանի ու Սիրիայի և Հորդանանի սահմաններին, ինչպես նաև Դամասկոսի մոտակայքում և այլ շրջաններում»,-հաղորդել է նախարարը։
Սիրիայի կառավարությունը հայտարարում է, որ ընդդիմությունը մարտի 19-ին քիմիական զենք է կիրառել Հալեպի մոտակայքում։ Ընդդիմությունն իր հերթին պնդում է, որ քիմիական զենք կիրառել է կառավարությունը՝ դեկտեմբերին Հոմսում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում