Օպերային թատրոնը 2017-ին մոտ մոտ 57%-ով նախորդ տարվա համեմատ գերակատարել է փաստացի եկամտի ցուցանիշը

Օպերային թատրոնը 2017-ին մոտ մոտ 57%-ով նախորդ տարվա համեմատ գերակատարել է փաստացի եկամտի ցուցանիշը

2017-ի բավական բարձր ցուցանիշները 2018-ին գրեթե կրկնապատկելու՝ նախարար Ամիրյանի «հավակնոտ» առաջարկությանը մեծահոգությամբ ու լավատեսությամբ արձագանքեց մաեստրո Օրբելյանը.

«Կանենք, կգերակատարենք»,- զարմանալի թեթևությամբ վստահեցրեց Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար և տնօրեն Կոնստանտին Օրբելյանը:

Մաեստրոյի լավատեսության հիմքում նաև 2017-ի հաջողություններն են, որոնց համար արժանացան «չեմպիոն» բնորոշմանը:

Օպերային թատրոնը 2017-ին 2016-ի համեմատ մոտ 57%-ով է գերակատարել փաստացի եկամտի ցուցանիշը, իսկ տարվա համար նախատեսվածի համեմատ՝ մոտ 15%-ով։

2017-ի 52 հազարի փոխարեն 2018-ին ծրագրեցին շուրջ 100 հազար հանդիսատես ապահովել: Արմեն Ամիրյանը թիվը միանգամայն իրատեսական է համարում՝ հաշվի առնելով Օպերային թատրոնի՝ 2018-ին ծրագրած պրեմիերաները, այդ թվում՝ «Մանոն», «Կարմեն», «Կախարդական սրինգ», «Կարինե» օպերաներն ու «Չիպոլինո» բալետը:

Մեկ ներկայացման կամ միջոցառման ողջ հասույթը Ստեփանակերտի թատրոնի վերանորոգմանն ուղղելու՝ ՀՀ մշակույթի նախարարության նախաձեռնությանը ևս Օպերային թատրոնը միանում է անվերապահորեն։

ՀՀ մշակույթի նախարարություն

Հետևեք մեզ նաև Telegram-ում