Ադրբեջանը շարունակում է խախտել հրադադրի ռեժիմը
27/04/2013 14:36
Նմանատիպ
Ըստ ՊԲ օպերատիվ տվյալների, ապրիլի 21-ից 27-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 330 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1700 կրակոց:
Հակառակորդի ակտիվությունը ճնշելու համար ՊԲ առաջապահ զորամասերը դիմել են կանխարգելիչ գործողությունների և շփման գծի ողջ երկարությամբ հաստատել լիարժեք վերահսկողություն:
Հետևեք մեզ նաև Telegram-ում