Ռուսաստանն ու Վրաստանն այլևս թշնամիներ չեն
27/04/2013 15:03
Նմանատիպ
Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին հայտարարել է, որՎ րաստանի ռազմական նոր դոկտրինում Ռուսաստանը դուրս է հանվել թշնամիների ցուցակից:
Նոր փաստաթուղթը, ինչպես և արտաքին հարաբերությունների խորհրդարանական հանձնաժողովի կողմից ընդունված փաստաթուղթը, նախատեսում է տոնայնության մեղմում։ Վրաստանի վարչապետը նշել է, որ հռետորության փոփոխության շնորհիվ հնարավոր է դարձել բացել ռուսական շուկային հասանելիությունը։
Իվանիշվիլին նշել է նաև, որ ռուս-վրացական հարաբերությունների վերականգնման համար լավ սկիզբ է դրվել։
«Ես չունեմ էյֆորիա, որ մոտ ապագայում մենք կարող ենք վերականգնել երկրի տարածքային ամբողջականությունը, սակայն դրա համար առաջիկա տարիներին մենք պետք է հիմնենք իրական ժողովրդավարական ինստիտուտներ»,- ասել է վարչապետը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում