Սոսը սար էր գնացել

Սոսը սար էր գնացել

Ցող ընկավ,
Շող ընկավ,
Սոսի վրա
Հող ընկավ։

Սոսը թրջվեց ցողերից,
Սոսը փայլեց շողերից
Ու փոշոտվեց շողերից։
Քար տեսավ,
Սար տեսավ,
Սոսը հասած
Մոշ տեսավ։
Քարը նետեց մեր Սոսը,
Սարը թողեց մեր Սոսը,
Մոշը կերավ մեր Սոսը։
Շուտ կերավ,
Ճուտ կերավ,
Սոսը մի քիչ
Սուտ կերավ։
Շատ ուտելուց նա հազաց,
Ճուտ ուտելուց նա հազաց,
Սուտ ուտելուց նա ժպտաց։

Ա՜հ արեց,
Ա՜խ արեց,
Սոսը ճամփին
Վա՜խ արեց։
Ահով ձեռքերը ծալեց,
Ախով ոտքերը ծալեց,
Վախով խոտերին պառկեց։

Վաղ եկավ,
Թաղ եկավ,
Սոսը սուտլիկ
Կաղ եկավ։

Սոսը կգա և վաղը,
Կգա նաև ձեր թաղը,
Կգա սուտլիկ այդ կաղը։

Էդվարդ ՄԻԼԻՏՈՆՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում