Տիեզերագնացները բաց տիեզերք դուրս կգան Օլիմպիական ջահով

«Ռոսկոսմոսը» պաշտոնապես հաստատել է, որ նախատեսվում է արտահերթ ելք բաց տիեզերք, որի ժամանակ ռուսաստանցի տիեզերագնացները բաց տրեզերք կտանեն Օլիմպիական ջահը:

«Դա կլինի ոչ թե պատճենը, այլ բուն Օլիմպիադայի ջահերից մեկը»,-ասել է «Ռոսկոմոսի» փոխղեկավար Վիտալի Դավիդովը: Նա պարզաբանել է, որ ջահը կլինի առանց կրակի, քանի որ բաց կրակ ոչ ոք թույլ չի տա տանել կայան: Ըստ նրա, բաց տիեզերք դուրս գալու սցենարը համաձայնեցված է Օլիմպիական կոմիտեի հետ:

Այս մասին հայտնում է «Ինտերֆաքսը»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում