Ադրբեջանը շարունակում է կեղծ քարոզչությունը

 Մեծ Բրիտանիայի Փլիմութ քաղաքաի կենտրոնական վայրերում հայտնվել են ադրբեջանական պաստառներ, որտեղ կոչ է արվում է միանալ Նոյեմբերի տասի պետիցիային՝ հետևելով պաստառի վրա տեղադրված հասցեին: Պաստառը ձևավորված է ադրբեջանական քարոզչամեքենային հատուկ բազմաթիվ խեղաթյուրված պատմական փաստերով, որին հավելվել է նաև հուզականություն և դրամատիզմ:
Պաստառում պատկերված են «վտարանդի» մայր և աղջիկ, որոնց աչքերը կարծես հռետորական հարց են արտահայտում, թե երբ կարող են տուն վերադառնալ : Այնուհետև ներկայացվում է Խոջալուի դեպքերի իրենց մեկնաբանությունը և զոհերի քանակը:Վերջում կոչ է արվում, մասնակցելով պետիցիային, օգնելու կանանց՝ վերադառնալու իրենց տունը:

Պաստառում նշվում է 613 զոհերի մասին, որն ադրբեջանական աղբյուրների վերջին հնարածին տվյալների արդյունք են: Հիշեցնենք, որ 1992թ-ի փետրվարի 26-ի իրադարձություններից անմիջապես հետո Ադրբեջանի ներքին գործերի նախարար Քերիմովը խոսել էր մարտական գործողությունների հետևանքով զոհված հարյուր մարդկանց մասին: Այնուհետև ժամանակը նպաստել էր թվերի ավելացմանը: Ադրբեջանական պաշտոնական աղբյուրները սկսեցին շրջանառել 487 զոհերի մասին վարկածը: Երբեմն ադրբեջանցիների երևակայությունը ծնում էր անհավանական թվեր, սակայն վերջնականապես «կողմնորոշվել են » և շրջանառում են 613-ի զոհերի վարկածը:

Հիշեցնենք, որ նախկինում ևս ադրբեջանցիները նմանատիպ պետիցիա կազմակերպել էին, որն իր նպատակին չծառայեց: Փետրվարի 26-ի կապակցությամբ 15000 և ավելի մարդ Սպիտակ տան պաշտոնական կայքում պետիցիա էին ստորագրել, որի արդյուքնում, ըստ կանոնակարգի, Օբաման պետք է ելույթ ունենար: Սակայն նրանց այդ ակցիան ձախողվել է, քանի որ Օբաման առանց որևէ մեկնաբանության հրաժարվել է ելույթից:

Ադրբեջանական քարոզչամեքենան ակտիվորեն փորձում է աշխարհին համոզել չեղած դեպքերի իսկության մեջ և ստեղծել Հայաստանի՝ ագրեսորերկրի կերպար: Այս նպատակով ծախսվում են միլիոնավոր դոլլարներ, որոնք հաճախ ադրբեջանական պաշտոնյաների համար դառնում են փողերը լվանալու միջոց:

Աննա Բարսեղյան

Հետևեք մեզ նաև Telegram-ում