Հարավային Կորեայում ընթացող ձմեռային Օլիմպիական խաղերում կայացել է կանանց գեղասահքի եզրափակիչը: Հաղթող է դարձել ռուս Ալինա Զագիտովան:
Կարճ ծրագրում 15-ամյա մարզուհին առաջ է եղել գլխավոր ֆավորիտ Եվգենիա Մեդվեդևայից: Ազատ ծրագրում նրանց արդյունքները հավասար են եղել, ուստի ընդհանուր 239,57 միավորով Զագիտովան չեմպիոն է դարձել:
18-ամյա Մեդվեդևան գրավել է երկրորդ տեղը: Հայկական արմատներով ռուս գեղասահորդուհին, ով վերջին երկու տարիների աշխարհի ու Եվրոպայի չեմպիոնուհին է, ընդամենը մեկ միավորով է հետ մնացել Զագիտովայից` 238,26:
Եվգենիան հանդես է եկել «Աննա Կարենինա» ֆիլմի համար Դարիո Մարիանելիի գրած երաժշտության ներքո:
Բրոնզե մեդալ է նվաճել կանադուհի Կեյտլին Օսմոնդը (231,02):