Հաղթանակ զբոսայգու կրակոցների հեղինակները ոստիկանությունում են
27/04/2013 16:30
Նմանատիպ
Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողների իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և տարված բացատրական աշխատանքների արդյունքում՝ ապրիլի 27-ին բաժին են ներկայացել 1985 թ. ծնված Արշակ Խ.ն և նրա եղբայրը՝ 1987 թ. ծնված Սարգիս Խ.ն՝ ներկայացնելով նաև գազային ատրճանակը, տեղեկացնում են ոստիկանության լրատվական ծառայությունից:
Պարզվել է, որ Սարգիս Կ.-ին և Տիգրան Չ.-ին գազային ատրճանակից կրակել և վնասվածքները պատճառել է Արշակ Խ.-ն, իսկ Միքայել Մ.-ին «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի ենթարկել և վնասվածքներ է պատճառել Սարգիս Խ.-ն: «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան հայտնաբերվել է:
Գազային ատրճանակն առգրավվել և ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է հետաքննություն:
Հետևեք մեզ նաև Telegram-ում