Լևոն Արոնյանը մասնակցելու է Ստավանգերի գերմրցաշարին

Մայիսի 7-18 նորվեգական Ստավանգեր քաղաքում կկայանա շախմատային նոր գերմրցաշար, որին մասնակցում է նաև ՖԻԴԵ-ի վարկանիշով երկրորդ համար Լևոն Արոնյանը:

Արոնյանի մրցակիցները կլինեն Մագնուս Կարլսենը (Նորվեգիա), Վիշվանաթան Անանդը (Հնդկաստան), Պետեր Սվիդլերը (Ռուսաստան), Թեյմուր Ռաջաբովը (Ադրբեջան), Սերգեյ Կարյակկինը (Ռուսաստան), Վեսելին Թոփալովը (Բուլղարիա), Հիկարու Նակամուրան (ԱՄՆ), Վան Հաո (Չինաստան) և Ջոն Համմերը (Նորվեգիա):

Մրցանակային ֆոնդը կազմում է 650 հազար եվրո: Եթե այս մրցաշարը հաջող անցնի, ապա կազմակերպիչները այն կդարձնեն ավանդական:

Հետևեք մեզ նաև Telegram-ում