ՀԵԵՄ կազմակերպչական խմբի ժողով Մայր Աթոռում
Նմանատիպ
2018 թ. Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից հռչակվել է որպես Երիտասարդության տարի:
Փետրվարի 19-20-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ «Դեպի Հայրենիք, դեպի Սուրբ Էջմիածին» կարգախոսի ներքո Երիտասարդության տարի հռչակման ծրագրի կազմակերպչական խմբի ժողովը` նախագահությամբ Հայ Եկեղեցու Երիտասարդաց Միավորման հոգևոր պատասխանատու Գերաշնորհ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի:
Ժողովին իրենց մասնակցությունը բերեցին Ռումինիայի Հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանը, ԱՄՆ Արևմտյան Հայոց թեմից Արժանապատիվ Տ. Ավետիս քհն. Աբովյանը, ՀԵԵՄ կենտրոնական գրասենյակի տնօրեն Գևորգ Մկրտչյանը, Ռուսաստանի և Նոր Նախիջևանի Հայոց թեմի երիտասարդական խորհրդի ներկայացուցիչ Վարդան Պողոսյանը, ինչպես նաև ՀԵԵՄ ԿԳ աշխատանքային խումբը։
Ժողովի ընթացքում քննարկվեցին երիտասարդական տարի հռչակման շրջանակներում 2018 թ. հուլիսի 4-ից 8-ը ծրագրվող միջոցառումների հետ առնչված կազմակերպչական հարցեր:
Սկզբնաղբյուր՝ ter-hambardzum.net։
Հետևեք մեզ նաև Telegram-ում