Վրաստանում ցույց կանցկացվի Վարվարի Ռաֆայելյանցի գործը բացահայտելու պահանջով
29/04/2013 11:41
Նմանատիպ
Ապրլի երեսունին վրացական « Հայրենասերներ» շարժման ակտիվիստները ցույց կանցկացնեն Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանաշվիլիու բիզնես կենտրոնի մոտ՝ պահանջելով հրապարակել տաս ամսական Վարվարա Ռաֆայելյանցի սպանության գործի մանրամասները: Փոքրիկը հոկտեմբերի մեկին սպանված է գտնվել ջրով լի կուժում:
Ակտիվիստները նշում են, որ այդ ողբեջգական դեպքից հետո յոթ ամիս է անցել, սակայն մինչ այժմ կառավարող շրջանների կողմից չկա որ մի եզրակացություն, թե ինչ է տեղի ունեցել: Մանանա Բերիկաշվիլին սպանության մեջ մեղադրել էր «Ազգային շարժմանը», որից հետո նա դարձել է պետական չինովնիկ:
Ցուցարարները պահանջելու են Իվանաշվիլիից, որպես գործադիր մարմնի ուղղակի ղեկավարի, հետաքննությանը ավարտի հասցնել: Նրանք նաև պահանջում եմ Մանանա Բերիկաշվիլիից հարցազրույց տալ լրատվամիջոցներին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում