Սևակ Խանաղյանը Հայաստանը կներկայացնի «Եվրատեսիլ-2018» երգի մրցույթում

Սևակ Խանաղյանը Հայաստանը կներկայացնի «Եվրատեսիլ-2018» երգի մրցույթում

«Եվրատեսիլ-2018» երգի մրցույթում Հայաստանը կներկայացնի Սևակ Խանաղյանը։

Քիչ առաջ ավարտվեց «Դեպի Եվրատեսիլ» նախագծի եզրափակիչ փուլը, որի շրջանակում 10 մասնակիցներ՝ Սևակ Խանաղյանը, Ամալյա Մարգարյանը, Կամիլ շոուն, Մարիամը, Հասմիկ Շիրոյանը, Մհերը, Ռոբերտ Քոլոյանը, Գևորգ Հարությունյանը, Լուսինե Մարդանյանը և «Նեմրա» ռոք-խումբը հանդես եկան իրենց կատարումներով՝ պայքարելով «Եվրատեսիլ-2018»-ի ուղեգրի համար:

Միջազգային ժյուրիի և հեռուստադիտողների քվեարկության արդյունքում՝ հաղթող ճանաչվեց Սևակ Խանաղյանն իր «Քամի» երգով։ Նա վաստակեց 24 միավոր:

Նշենք, որ այս տարի «Եվրատեսիլ-2018»-ը կանցկացվի Պորտուգալիայում։

Սկզբնաղբյուր՝ Panorama.am:

Հետևեք մեզ նաև Telegram-ում