Իրանի և Իսրայելի միջեւ 2019-ին կարող է պատերազմ սկսվել. The National Interest
27/02/2018 12:43
Նմանատիպ
Հաջորդ տարի Իրանի եւ Իսրայելի միջեւ կարող է պատերազմ սկսվել: The National Interest-ի փորձագետները նման եզրակացության են հանգել՝ վերլուծելով այդ պետությունների գործողությունները: Նշվում է, որ Իրանն արդեն այսօր տարածաշրջանում ավելի մեծ ակտիվություն է ցուցաբերում, իրանցի զինվորականները և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի մարտիկները մասնակցում են սիրիական հակամարտությանը: Իրանը և Իսրայելը այս ամիս արդեն բախվել են: Իսրայելցի զինվորականներն իրենց տարածքում իրանական անօդաչու սարք են որսացել, ինչից հետո իսրայելցիներն իրանական ուժերի ուղղությամբ հարված են հասցրել:
Հետևեք մեզ նաև Telegram-ում