Հանգստյան օրերին Իսրայելը և Պաղեստինը պատասխան հրթիռային հարվածներ են փոխանակել

Ի պատասխան իսրայելական կողմի հրիթռակոծմանը՝ Գազայի հատվածից այս գիշեր Իսրայելի ուղղությամբ հրթիռ է արձակվել: Associated Press- տեղեկացմամբ, տուժածներ չկան, քանի որ այն ընկել է դաշտում: Պաղեստինյան որևէ կազմակերպություն չի ստանձնել պատասխանատվությունը պատահարի համար:Սակայն նշված աղբյուրի համաձայն, իսրայելական կողմը մեղադրում է պաղեստինյան Համաս շարժմանը:

Կան ենթադրություններ, որ դրանք կարող են լինել նաև ծպտյալ գործող ծայրահեղական Մուսուլման Սալաֆիների ձեռքի գործը:
Կիրակի օրը Իսրայելն օդային հարված է հասցրել պաղեստինյան ռազմական խմբավորման կայանին՝ պատասխանելով շաբաթ օրը տեղի ունեցած հարվածին: Այդ օրը բազմաթիվ իսրայելցիներ այգիներում և անտառներում նշելիս են եղել իրենց ազգային Լաք Բաումեր տոնը, որն ւողեկցվել է նաև ավանդական հարավառություններով: Պաղեստինյանը կողմն արձակել է հրթիռներ, որոնք սակայն ոչ ոքի չեն վնասել:

«Պարբերական դարձած հրթիռային հարձակումները կստանան ամենալուրջ պատասխանը», – հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում