Ադրբեջանը փորձում է քավել մեղքերը Իրանի առաջ

Ապրիլի 29-ին Ադրբեջանի Անվտանգության խորհրդի և միաժամանակ նախագահի աշխատակազմի ղեկավար Ռամիզ Մեխտիևը մեկնել է Թեհրան:

Ինչպես տեղեկացնում է իրանական IRNA պաշտոնական գործակալությունը, նա հանդիպում կունենա Իրանի Անվտագության խորհրդի նախագահ Սայիդ Ջալիլի հետ: Նախատեսված են նաև հանդիպումներ իրանական մի շարք բարձրաստիճան պաշտոնյանների հետ:

Իրան գործուղման մեկնելու հիմնական պատճառները չեն նշվում, սակայն, ինչպես տեղեկացնում է ադրբեջանական contact.az լրատվական գործակալությունը, Ադրբեջանը փորձում է քավել արտգործնախարար Էլմար Մաեդյարովի՝ Իսրայել մեկնելու մեղքերը և բացատրություն տալ Թեհրանին:

Ինչպես հայտնի է, Իրանը բավականին կոշտ արձագանքեց Մամեդյարովի՝ Իսրայել այցին, և նույնիսկ սպառնաց ԲԱքվին սանկցիաներ կիրառել: Ակնհայտ է, որ Մեխտիևին բավականին բարդ բանակցություններ են սպասվում:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում