«Նաիրիտի» ցուցարարները պահանջում են վճարել իրենց աշխատավարձերը

Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա են անցկացնում «Նաիրիտի» աշխատողները, ովքեր պահանջում են իրենց չվճարվաճ աշխատավարձը:

 Աշխատակիցները նշեցին, որ գործարանն իրենց աշխատավարձը մի քանի ամիսը մեկ ու մաս-մաս է վճարում, այդ պատճառով էլ դեռ բավականին մեծ պարտքեր ունեն չվճարված: Նրանք նաև ավելացրեցին, որ ունենալ «Նաիրիտի» նման կարևոր գործարան ու չաշխատեցնել այն` պարզապես հանցագործություն է:

Բողոքի ակցիայի մասնակիցները այժմ շարժվում են դեպի նախագահական նստավայր: Չնայած Նաիրիտի պրոֆմիության նախագահ Հրաչ Թադեւոսյանը հայտարարեց, որ զրուցել է նախարարի հետ եւ ձեռք է բերվել պայմանավորվածություն, որ աշխատավարձի մի մասը կվճարեն վաղը, իսկ մյուս մասը մինչեւ մայիս ամսվա վերջ, այնուամենայնիվ, Նաիրիտի աշխատակիցները որոշեցին, որ իրենց բողոքն արտահայտելու են նաեւ Բաղրամյան 26-ում:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում