Տարոն Մարգարյանը հանդիպել է մայրաքաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչների հետ

Երևանի ավագանու թեկնածու, Երևանի գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանն ապրիլի 27-ին  «Ավելի լավ Երևան» կարգախոսով նախընտրական հանդիպում ունեցավ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչների հետ :

Բակային հանդիպումների ժամանակ, բնակիչներին ներկայացնելով նոր անելիքներն ու ծրագրերը, Տարոն Մարգարյանը մեկ անգամ ևս ընդգծել է, որ բոլոր քայլերը միտված են լինելու ավելի բարեկարգ, ավելի հարմարավետ, ավելի մաքուր, ավելի կանաչ, ավելի լուսավոր, ավելի անվտանգ ու ավելի գեղեցիկ Երևան ունենալուն։

Ներկայացնելով անցած տարիների ընթացքում արդեն իսկ կյանքի կոչված ծրագրերը, թեկնածուն մեկ անգամ ևս հավաստիացրել է, որ այսօրվա նախընտրական ծրագրերը ևս վաղը քաղաքային կենցաղի հարմարավետությունն ապահովող բաղադրիչ կդառնան։

Հետևեք մեզ նաև Telegram-ում