Թուրքիան չպետք է դառնա Սառը պատերազմի տրամաբանության ստրուկը. Դավիթօղլուի դիվանագիտության նոր հաղթանակը

Թուրքիան դարձավ ՆԱՏՕ-ի առաջին անդամ երկիրը, որը Շանհայյան համագործակցության կազմակերպության «բանակցային գործընկերը»: Այս մասին հայտարարել է Դավիթօղլուն՝ ապրիլի քսանվեցին Թուրքիայի և Շանհայյան համագործակցության կազմակերպության միջև համագործակցության պայամանգիրը ստորագրելուց հետո:

« Երկու տարի է մենք բանակցում էինք, և պակասում էր միայն ստորագրությունը: Այժմ գործընթացը ամբողջական է: Մենք ՆԱՏՕ-ի անդամ առաջին երկիրն ենք, որն այսպիսի խոքրային հարաբերություններ է հաստաել ՇՀԿ-ի անդամ երկրների հետ: Եթե դիտարկենք այս ամենը Սառը պատերազմի տրամաբանությամբ, դրանք միմյանց բացառող ինստիտուտներ են: Ինչևէ, Սառը պատերազմն ավարտվել է և Թուրքիան չպետք է այդ տրաամաբանության ստրուկը լինի»- ասել է Դավիթօղլուն:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում