Կդառնա՞ Հայկական կոնյակը Հայկական բրենդի

Հայկական կոնյակին սպառնում է անվանափոխություն: Այս մասին տեղեկացնում է Голос России ռադիոյի պաշտոնական էջը: Բավականին ծավալուն հոդվածում անդրադարձ է կատարվել Հայկական Կոնյակի համային բարձր հատկանիշներին և աշխարհում վայելով բարձր վարկանիշին:

Թունդ ալկոհոլային այդ խմիչքը իր անվանումը ստացել է Ֆրանսիայի Կոնյակ քաղաքի անունից, որի բրենդային իրավունքները պաշտպանվում են 1909թ-ի Հունվարի 1-ի դեկրետով: Մնացած բոլոր թունդ ալկոհոլային խմիչքները կոչվում են բրենդի: Սակայն կան նախադեպեր, երբ թույլ են տալիս օգտագործել կոնյակ անվանումը, եթե կա որևէ այլ տարածքի տեղանուն, և պահպնաված են Կոնյակ արտադրելու բոլոր կանոննները: Նման նախադեպերից են ՈՒկրաինական, Կալիֆորնիական, Հայկական կոնյակները:

Հայկական կոնյակը դարձել է Հայաստանի այցեքարտերից մեկը և այդ բրենդի վերանվանումը կարող է մեծ հարված հասցնել երկրի տնտեսությանը:
Հայաստանը նախորդ տարի ստորագրել է «Խորը և համապարփակ առևտրի համաձայնագիրը» ԵՄ-ի հետ, ուստի խնդրանքով դիմել է ԵՄ ՝ թույլատվություն ստանալու պահպանել բրենդի անվանումը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում