Մարտի 8-ին «բեմում» միայն տղամարդիկ են, և՝ միայն կանանց համար

Մարտի 8-ին «բեմում» միայն տղամարդիկ են, և՝ միայն կանանց համար

«Բեմում միայն տղամարդիկ են՝ միայն կանանց համար» խորագրով համերգը տեղի կունենա մարտի 8-ին, ժամը 19։00-ին Երևանի Շառլ Ազնավուրի անվան հրապարակում:

Մշակույթի նախարարության ֆեյսբուքյան էջի փոխանցմամբ, համերգին կմասնակցեն հայտնի և սիրված արտիստներ Արսեն Սաֆարյանը, Ֆորշը, Համլետ Գևորգյանը և այլք, ինչպես նաև երգի-պարի ճանաչված խմբեր (միայն տղամարդիկ): Համերգի ծրագիրը կազմված է կանանց, աղջիկներին, մայրերին նվիրված և տոնական երգերից, պարային համարներից:

​Համերգի ընթացքում ՀՀ մշակույթի նախարարության կողմից կանանց և աղջիկներին (հանդիսատես, անցորդ) կնվիրվեն ծաղիկներ:

Սկզբնաղբյուր՝ Panorama.am:

Հետևեք մեզ նաև Telegram-ում