Վրաստանը լիովին պատրաստ է ՆԱՏՕ-ին անդամակցությանը. Բիձինա Իվանաշվիլի
Նմանատիպ
Այսօր Թբիլիսիում մեկնարկել է ՆԱՏՕ-ի «Ռոուզ-Ռոս» սեմինարիը, որն անցկավում է չորրորդ տարին անընդմեջ: Այս տարի յան կտևի մինչև Մայիսի մեկը: Սեմինարին ներկա են վրացական Խորհրդարանի,ինչպես մեծամասնության, այնպես էլ ընդդիմադիր փոքրամասնությունների ներկայացուցիչներ:
Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին իր ելույթում հայտարարել է, որ ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցությանը խանգարում են «ինչ-ինչ» գործընթացներ։
«Այս սեմինարն անցկացվում է արդեն չորրորդ անգամ, և դա լավ է։ Վրաստանն այդ ուղղությամբ շատ բան է արել իր ակտիվությամբ։ Մենք լիովին պատրաստ ենք ՆԱՏՕ-ին անդամակցությանը, սակայն ինչ-ինչ գործընթանցներ խանգարում են դրան։ Դա բարդացնում է գրավյալ տարածքների առկայությունը։ Կարծում եմ՝ մեր գործունեությամբ մենք մոտ ապագայում կդառնանք ՆԱՏՕ-ի անդամ»,-հայտարարել է Իվանիշվիլին։
Հետևեք մեզ նաև Telegram-ում