Ընտանեկան համերգ

Ընտանեկան համերգ

Հայրիկն ասաց․
– Դհոլ առնեմ՝ ի՞նչ կանես։
Տղան ասաց․
– Կնվագեմ՝ կպարես։

Հայրիկն ասաց․
– Սրինգ առնեմ՝ ի՞նչ կանես։
Տղան ասաց․
– Կնվագեմ՝ կերգես։

Հայրիկն ասաց․
– Եթե ճառնեմ ես ոչ մի բան՝
Ի՞նչ կանես։
Տղան ասաց․
– Չեմ նվագի, չես երգի,
Եվ մեր տուն էլ ոչ-ոք  չի գա
Համերգի։

Էդվարդ ՄԻԼԻՏՈՆՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում