Նավապետը

Նավապետը

Առավոտից Գնելը
Տակառի մեջ է կանգնել,
Խաղում է նա ու պարում,
Դոփդոփում է տակառում․
Շոգենա՜վ եմ նստել ես,
Նավապե՜տ եմ արդեն ես։
Մեկ էլ՝ հանկարծ ծլեցին,
Տակռի շուրջ շարվեցին
Կաղամբները քաջարի,
Ասին՝ Գնել, դուրս արի,
Սա մեր տեղն է, մեր տունը,
Պիտի թթվենք մենք այստեղ
Մինչև որ գա գարունը։

Եվ Գնելը դուրս եկավ,
Թթված դեմքով հեռացավ։

Էդվարդ ՄԻԼԻՏՈՆՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում