Ես խնդիր չունեմ իմ քվեն տալու Վ. Խաչատրյանին կամ Ռուստամյանին. Ր. Հովհաննիսյան

«Թևակոխել ենք վերջին շաբաթը: Այս շաբաթ «Բարև Հայաստան» համազգային շարժման ամենաարդիական հանգրվանն է, այսօր կշարունակեմ լինել «Բարև Երևան» դաշինքի բոլոր համայնքների հանդիպմանը: Ես վստահ եմ, որ միակ վերկուսակցական դաշինքը իր հաջողությունը կգրանցի մայիսի 5-ին, երբ մենք ունենանք այնպիսի Սահմանադրություն, որ քաղաքապետը ընտրության միջոցով կընտրվի: Ես խնդիր չունեմ իմ քվեն տալու Վ. Խաչատրյանին կամ Ռուստամյանին, բայց սա ավելին է, քան կուսակցական պայքարը: «Բարև Երևանը» միակն է, որ վերկուսակցական է: Ես առանց ավելորդ ածականների՝ հավատում եմ «Բարև Երևանի» հաղթանակին»,- այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց “Ժառանգության” առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:

Անդրադառնալով ընտրություններին Հովհաննիսյանը քաղաքագետների և սոցիոլոգների մաիսն հավելեց, որ զարմանում է այն ոչինչ չարած մարդկանց վրա, ովքեր փետրվարի 18-ին ոչինչ չանելով՝ հիմա նստած գնահատականներ են տալիս. «Սա վերաբերում է նաև Երևանի քաղաքապետի հավակնորդ թեկնածուին, ով գնահատում է իմ ձեռքսեղմումը Արմեն Մարտիրոսյանին կամ մյուս ազգային հերոսներին: Ես պարզ հիշում եմ, թե ով ինչ էր ասում՝ քաղտեխնոլոգ կամ սոցհարցում անցկացնող, մի փոքր պարկեշտ եղեք»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում